Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք. Իրանի գլխավոր հյուպատոս. News.am
Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:
Հարց-Արդյոք Կապանում Իրանի հյուպատոսությունն այսօր կամ վաղը սկսելո՞ւ է աշխատանքները։ Բոլոր աշխատանքներն ավարտվա՞ծ են։
Պատասխան-Պարոն Միրզոյանի հրավերով մեր Արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր բացել վերջինիս ներկայությամբ գլխավոր հյուպատոսությունը։ Այսպիսով երկուշաբթի օրվանից գլխավոր հյուպատոսարանը սկսելու է աշխատանքները։ Բայց գործնականորեն այն աշխատանքները կսկսի մյուս շաբաթվանից։
Հարց-Արդեն կա՞ն մշակված պլաններ կապված Սյունիքի հետ։
Պատասխան-Ինձ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ այստեղ մարդկանց, Սյունիքի մարզի պաշտոնյաների հետ ծանոթանալու համար, և դրանից հետո մենք կորոշենք, թե որ ոլորտներում կարող ենք ավելի լավ համագործակցել։
Հարց-Բայց ակնհայտորեն Կապանում հյուպատոսության բացումը նաև քաղաքական մեսիջ ունի։ Մենք ադրբեջանական զորքերից ընդամենը 2կմ հեռավորության վրա ենք գտնվում։ Սա հաշվի առնելով՝ կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, թե ինչու է հյուպատոսությունը Սյունիքում բացվում հենց այժմ։
Պատասխան-Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։
Հարց-Կցանկանամ լսել Ձեր մեկնաբանությունը՝ որպես անհատ, Սյունիքի բնակչության մասին, սա Ձեր առաջի՞ն այցն է այստեղ։
Պատասխան-Ես հայերին պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին Իրանի հայ քաղաքացիներն են։ Նրանք շատ քաղաքակիրթ և բարեհամբույր մարդիկ են։ Այդպիսին են նաև ձեր երկրի և Կապանի մարդիկ։
Հարց-Անգամ այն դեպքում, երբ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, և մարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտո՞ւմ։
Պատասխան-Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան