Անի Լորակի, Աննա Սեդակովայի, Ռեգինա Տոդորենկոյի և Տաիսիա Պովալիի մուտքն Ուկրաինա արգելվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանաբնակ երգչուհիներ Տաիսիա Պովալիի, Անի Լորակի, Աննա Սեդոկովայի և հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի նկատմամբ։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն՝ հղում անելով համապատասխան հրամանագրին։
Վերոնշյալ անձինք ունեն Ուկրաինայի քաղաքացիություն, սակայն այժմ նրանք համարվում են հայրենիքի դավաճաններ, քանի որ ժամանակին մեկնել են Ռուսաստան և այնտեղ հաջող կարիերա են ստեղծել։ Այժմ նրանց մուտքը երկիր կարգելվի։ Բացի այդ, նրանց երգերը չեն հեռարձակվի հեռուստատեսությունով։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն արգելափակում են նրանց ակտիվները Ուկրաինայի տարածքում, սահմանափակում են առևտրային գործառնությունները և կանխում են կապիտալի դուրսբերումը Ուկրաինայի սահմաններից դուրս։ Պատժամիջոցները գործում են հինգ տարի ժամկետով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Ցուցակում ընդգրկված է 1374 ընկերություն և կազմակերպություն, ինչպես նաև մոտ 2,5 հազար ֆիզիկական անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա