Կապանի հյուպատոսությունը կդառնա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան. Միրզոյան
«Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,-Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ այդ կարևոր միջոցառումը տեղի է ունենում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում:
«Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով»,-ասաց Միրզոյանը:
Նրա խոսքվ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար:
«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նա վերահաստատեց Հայաստանի ցանկությունը Թավրիզում հիմնել գլխավոր հյուպատոսություն:
«ԻԻՀ-ն ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ»,-հայտարարեց Միրզոյանը և հավելեց, որ Կապանում բացվող հյուպատոսությունը կդառնա երկու բարեկամ երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք. Իրանի գլխավոր հյուպատոս. News.am
- Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան