Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով երեկ նախագահ Էրդողանի հետ գտնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Կովսական քաղաքում, ավտովթարի է ենթարկվել։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նրա հետ մեքենայում գտվել է նաև մեկ պատգամավոր։ Նրանք հոսպիտալացվել են։ Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կովսականում մասնակցել են օդանավակայանի բացման արարողությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները