Հեռակա ուսուցման համար դիմորդները վաղը կհանձնեն քննություն՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից
ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը գրում է․
«Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, հանրապետության 13 քննական կենտրոնում 1182 դիմորդ կենտրոնացված կարգով ընդունելության քննություն է հանձնելու հայոց լեզվից և հայ գրականությունից՝ ՀԵՌԱԿԱ ուսուցման համար: Քննական կենտրոններից 5-ը մարզերում են՝ Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոցում/58հոգի/, Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում/128հոգի/, Լոռիում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում/77 հոգի/, Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոցում/87 հոգի/, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց/46 հոգի/: Երևանում գործելու են բոլոր 8 քննական կենտրոնները՝
թիվ 57 հիմնական դպրոց/80դիմորդ/, Կենտրոն, Վրացյան 75
թիվ 118 ավագ դպրոց/80 դիմորդ/, Աջափնյակ,Արզումանյան 8
թիվ 135 հիմն. դպրոց/119 դիմորդ/, Նոր Նորք, Ստեփանյան 5
թիվ 155 հիմն. դպրոց/98/, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ.
թիվ 168 հիմն. դպրոց,/100/, Աջափնյակ,Բաշինջաղյան 1-ին նրբ.
թիվ 170 ավագ դպրոց/100դ./ Ավան, Թումանյան թաղ. 3
թիվ189 ավագ դպրոց/109 դիմորդ/, Դավիթաշեն, 1-ին թաղ, Տ.Պետրոսյան փողոց
թիվ 190 ավագ դպրոց/100 դիմորդ/, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2 թաղ.
Այսօր հանձնված ռուսաց լեզվի և քիմիայի գնահատականները հայտնի կդառնան վաղը՝ ամսի 22-ին, իսկ հոկտեմբերի 23-ը բողոքարկման օրն է»: