Մեդվեդևն Իլոն Մասկին հրավիրել է Մոսկվա՝ Հաղթանակի օրը նշելու
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան ամերիկացի գործարար Իլոն Մասկի՝ Դոնբասում Արտյոմովսկի ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին հարցին, նրան հրավիրել է Մոսկվա՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Լուրը հայտնում է РБК-ն
Մինչ այդ Մասկը Twitter-ում արձագանքել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի մասին Մեդվեդևի կատակին և ԱԽ փոխնախագահին հարցրել, թե ինչպես են գործերը Բախմուտում (Արտեմովսկ):
«Կհանդիպենք Մոսկվայում՝ Հաղթանակի օրը»,-գրել է Մեդվեդևը:
Արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվ մարտեր են ընթանում Արտեմովսկի ուղղությամբ։ Սեպտեմբերի սկզբից ռուսական զորքերը գրավել են Արտեմովսկին հարող մի քանի գյուղեր, այդ թվում՝ Կոդեման, Նիկոլաևկան և Նիկոլաևկա Վտորայան, Օտրադովկան, Վեսյոլայա Դոլինան, Իվանգրադը և Օպիտնոեն։
Հոկտեմբերի 5-ին ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը չեն կարողացել իրենց դիրքերը պահել Արտեմովսկի շրջանում և ստիպված են նահանջել։ Միաժամանակ, ըստ նրա, հակառակորդը չի հրաժարվում պաշտպանության հետախուզման փորձերից, սակայն պաշտպանական գիծն ուժեղացվում է «առկա բոլոր միջոցներով»։
Հոկտեմբերի 14-ին ՏԱՍՍ-ը, հղում անելով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ուժային կառույցների ներկայացուցչին, հայտնել է, որ հանրապետության զորքերը պատրաստվում են մուտք գործել քաղաք, իսկ Ուկրաինայի զինված ուժերի հիմնական ստորաբաժանումները լքում են այն։ Ըստ Աղբյուրի՝ Ուկրաինական ուժերը Արտեմովսկը սկսել են լքել հոկտեմբերի լույս 14-ի գիշերը։
Երկու օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարեց Սոլեդարի և Արտեմովսկի շրջաններում «շատ ծանր մարտերի» մասին։
«Դոնբասի հիմնական թեժ կետերը Սոլեդարն ու Բախմուտն են, որտեղ շատ ծանր մարտեր են շարունակվում»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը «օգտակար ապուշներ» է անվանել նրանց, ովքեր ոչ Ուկրաինայի պայմաններով խաղաղության կոչ են անում
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները
- Ուկրաինական զորքերը հարձակման են անցել Խերսոնի շրջանում
- Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա