Ստամբուլում տեղի կունենա ռուսական և թուրքական համալսարանների ռուսաց լեզվի մասնագետների միջազգային ֆորում
Նոյեմբերի 5-ին Ստամբուլում կանցկացվի ռուսերենը որպես օտար լեզու դասավանդող ռուսական և թուրքական առաջատար բուհերի մասնագետների միջազգային ֆորում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է ՌԴ կրթության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ միջոցառումն անցկացվելու է կրթության նախարարության աջակցությամբ։
«Նոյեմբերի 5-ին Ստամբուլում կանցկացվի առաջին միջազգային ֆորումը, որին կմասնակցեն Ռուսաստանի և Թուրքիայի առաջատար համալսարանների մասնագետները, որոնք ներգրավված են ռուսերենի՝ որպես օտար լեզու դասավանդելու գործում»,-ասվում է զեկույցում։
Ֆորումն նպատակաուղղված է պրակտիկա, մեթոդներ և նորամուծություններ ցուցադրելուն, նաև կքննարկվեն ռուսաց լեզվի ուսուցման արդի խնդիրներն ու միտումները:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
- Նիկիտա Սիմոնյան. «Առաջին անգամ եմ լսում Թուրքիա-Ռուսաստան խաղի մասին»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան