Վրաստանում Թուրքիայի չորս քաղաքացու մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի չորս քաղաքացու՝ սպանության փորձի, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։ Այս մասին գրում է Aliq.ge-ն՝ հղում անելով Դատախազության մամուլի ծառայությանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ) ընթացող հետաքննության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 18-ին Բաթումիի ռեստորաններից մեկում Թուրքիայի մի քանի քաղաքացիների և Վրաստանի քաղաքացու ուղղությամբ՝ Թուրքիայի մեկ այլ քաղաքացի վրեժխնդրության դրդապատճառով, հրազենից մի քանի անգամ կրակել է և դեպքի վայրից դիմել փախուստի։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է ստացել Թուրքիայի քաղաքացիներից մեկը, ով հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մահացել է։
Իրավապահները Սենակիի մունիցիպալիտետում ձերբակալել են մեղադրյալներին: Մեղադրյալի հետ միասին ձերբակալվել են նաև Թուրքիայի երեք քաղաքացիներ, ովքեր ի սկզբանե իմացել են, որ մեղադրյալը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն և այդ մասին իրավապահ մարմիններին չեն հայտնել։ Բացի այդ, նշված անձինք ապօրինի հրազեն և ռազմամթերք են ձեռք բերել, պահել և կրել։
Թուրքիայի մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «բ» և «լ» ենթակետերով (ավելի քան երկու անձի սպանության փորձ՝ այլոց կյանքը և առողջությունը դիտավորությամբ վտանգող եղանակով) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետով (ապօրինի զենք-զինամթերք գնել, պահել և կրել), որը նախատեսում է ազատազրկում 16-ից 20 տարի ժամկետով։
Թուրքիայի երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել 376-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ապօրինի զենք-զինամթերք գնել, պահել և կրել), որը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկման։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար։
ՆԳՆ-ում քրեական գործի քննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները