Դպրոցի տնտեսվարը տեղափոխվել է ոստիկանության բաժին
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը: Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով:
Նույն օրը բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն դպրոցի տնտեսվարին: Նա հայտնել է, որ լվացարանի գողությունը կատարել է ինքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: