Երևանի Մ. Խորենացու անվան դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա
Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:
Քաղաքապետարանից հայտնում են, աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:
Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:
Այսօր «Արմաթ» լաբորատորաներ են գործում նաև Երևանի մի շարք այլ հիմնական դպրոցներում: Աշակերտները մտադիր են ձեռք բերած գիտելիքներն ուղղել երկրի զարգացմանն ու հզորացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում