«Ժողովուրդ». Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչ օրս անգործ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչ օրս անգործ է: 2022 թվականի սեպտեմբերի 15-ին պաշտոնին հրաժեշտ տված նախկին գլխավոր դատախազը ոչնչով չի զբաղվում, իսկ թե ինչու, և ինչքան կտևի այս պարապուդը, դժվար է ասել: Իհարկե, տարբեր տեղեկություններ սպրդեցին նրա ու քաղաքական իշխանության հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն վերջին պահին ամեն ինչ իրար է խառնվել:
Կարելի է ասել, որ Արթուր Դավթյանի և քաղաքական իշխանությունների հարաբերություններն այդքան էլ լավ չեն. նրան դեռ որևէ այլ աշխատանք կամ պաշտոն չեն առաջարկել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց՝ համբուրելով դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց և հեռացավ դատախազությունից, սակայն Արթուր Դավթյանը հեռացավ առանց խոնարհվելու ու աղոթելու, և հիմա էլ պարապուրդի մեջ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում