«Ժողովուրդ». Ինչ է հայտնաբերել հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անհամապատասխանություններ հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:
Օրինակ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորումը պետք է իրականացներ այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեին 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին՝ 0 %, սակայն թվով 110 վարկերից 3-ի սուբսիդավորումն իրականացվել է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվել են 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախատեսված 2 տոկոսի փոխարեն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նախարարությունում ներքին աուդիտի համակարգը չի գործել։ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը պետք է ապահովեր կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը, որը, ըստ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, պետք է գործեր նախարարի ենթակայության ներքո։
Ներքին աուդիտի իրականացման ստորաբաժանում նախարարության կառուցվածքում, սակայն, չի ստեղծվել, իսկ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ ներքին աուդիտը իրականացնելու համար հրավիրված անձանց գնման ընթացակարգեր չի կազմակերպվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան