Քաղաքական 19:44 22/10/2022 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Հայրապետերի մերժումն ավելի քան խոսուն է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողով․ ազդարարում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքէջը։

Հայտարարության տեքստում   «Համաշխարհային, գագաթնաժողով, նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ»  խիստ հավակնոտ արտահայտություններ գործածելուց առաջ, իհարկե, լավ կլիներ, որ  դրանք խմբագրվեին և  բազմաթիվ լեզվական, այդ թվում՝ ուղղագրական սխալներ սրբագրվեին։ /Ասեմ, որ այս գրասենյակի գրեթե բոլոր տեքստերն են այսպիսին/։

Բայց, այս պահին ավելի կարևոր շեշտադրում եմ ցանկանում կատարել։ Արդյոք իրավունք ունի՞ համաշխարհային հորջորջվել ազգային անվտանգության, հայկական շահերի պաշտպանության, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացանն ու  հայրենադարձության խնդիրների քննարմանը նվիրված գագաթնաժողովը, երբ մասնակիցների ընտրությունը մեղմ ասած տարակուսանք է առաջացնում․ հրավիրված չեն համահայկական բազմաթիվ կառույցներ և երևելի անհատներ։

Ավելին՝ քաղաքական և հատկապես բարոյական լեգիտիմություն ունի՞ արդյոք կազմակերպիչների տարածած հաստատումն այն մասին, որ  «ժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: ․․․Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները»:
Իրականությունից կտրված ու սնամեջ այս հայտարարությունից  մի տեսակ «զրոյական կետից» սկսելու հոտ է գալիս, անցյալը մերժելու և իրականությունը չտեսնելու վասյուկիական կարճատեսություն։  Բայց դատարկախոսությունից անդին՝ վտանգավորը, Սփյուռքի հետ խոսելու մակերեսային և ձևական ճիգն է, ոչնչագործությունը․․․

Իսկ  Սփյուռքի հետ աշխատելու հսկայական դաշտ կա, այդ անփոխարինելի, ռազմավարական ներուժն օգտագործելու խելամիտ և խորքային ծրագրերի կենսական անհրաժեշտություն․․․
Անկախության անցնող տարիներին Սփյուռքը երբեք այսքան օտարված  չի եղել Հայրենիքից, այսքան մոլորված, այսքան անբաժնեկից, այսքան անել ու միաժամանակ այսքան անկարող, որքան այս ճակատագրական օրերին․․․

Իսկ ինչո՞վ է զբաղված հանձնակատարի գրասենյակը․․․ Անցնող չորս տարիների ընթացքում, որևէ երևելի, աչքի ընկնող գործ հնարավոր չէ նկատել: Կառավարության կառուցվածքից Սփյուռքի նախարարության կրճատումն իսկ խոսում է Սփյուռքի նկատմամբ այս իշխանությունների կարճատես, գուցեև հատուկ ծրագրված վերաբերմունքի մասին: 

Անցյալը մերժելու, ներազգային համախմբումը պառակտելու իշխանությունների որգեգրած քաղաքականության հանգույն՝ հանձնակատարը զբաղված է նախորդի գործունեությունը  մերժելով,  Սփյուռքի ավանդական կառույցների դերակատարությունը նսեմացնելու փորձերով,  վերամբարձ խոստումներ տալով  և ոչինչ չանելով: Գուցե հենց սա էր պատճառը, որ  սփյուռքյան մի քանի համայնքներում,  մեղմ ասած չողջունվեց հանձնակատարի այցը:

Բոլորովին այն տեսակետին չեմ, թե նախորդող շրջանում թերություններ չեն եղել,  բայց խմբագրումը չի նշանակում ջնջել կամ կազմաքանդել։

Չեմ կարող ցավալիորեն տարօրինակ մի զուգահեռ չանցկացնել։ Թուրքիայում խոսում են անընդունելի ֆրանսահայ համայնքի՝ իրենց համար անընդունելի ակտիվության մասին, Հայ Դատի «ռեվանշիզմի» մասին,  և   Հայաստանից դրական ազդակները չեն ուշանում․ դաշնակացական  գործիչներ են զրկվում Հայաստան, Հայրենիք  մուտքի արտոնությունից։

Ագրեսոր թշնամու հետ այսքան սինխրոն, այսքան քստմնելի, այսքան ակնհայտորեն ծառայասեր, իսկ Սփյուռքի հանձնակատարը լուռ է, գուցեև՝ գործակից․․․

Բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու և գնահատականներ տալու  ՀՀ իշխանություններն։ Սփյուռքը ջլատելն ամենամեծ թշնամանքն ու հարվածն  էր համահայկական ներուժին։ Ավելի մեծ ռեսուրս՝ քան համահայակականության միասնությունն է՝ չունենք։  Սակայն ՀՀ իշխանությունների օրակարգն այլ է․ նրանցը «խաղաղության գործընթաց» վերնագրով հայոց պետականության կազմաքանդումն է, ազգային պատվազրկումը։ Այնքան ակնհայտ է, և հենց այդ կեղծ և ապազգային, հայրենազրկումի և ուրացումի քաղաքական օրակարգերին մասնակցությունը մերը չէ:  
Դաշնակցության բոլոր՝ կրթական, մշակութային, բարեսիրական և մարմնակրթական կառույցները մերժել են մասնակցել այս գագաթնաժողով․ մեր նվիրական երազներից ու ձեռքբերումներից հրաժարվածների հետ մենք գնալու ճանապարհ չունենք:

Օրերս, այսպես կոչված գագաթաժողովին մասնակցելու մերժում հնչեցրին Հայոց երկու կաթողիկոսները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատել Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ևս՝ հայտնելով իր մտահոգությունն ու վերապահությունը,  չի  մասնակցի գագաթաժողովին։

Հայրապետերի մերժումն ավելի քան խոսուն է․ մաս չդառնալ Հայաստանի և Սփյուռքի իրական մարտահրավերների հետ կապ չունեցող,  անպտուղ, ոչինչ չասող և  ոչ մի տեղ չտանող ծրագրերին։ Մերժումը գնահատական է և մեծագույն ապտակ: Սա հայ իրականության մեջ պատմականորեն ահռելի վաստակ ունեցող մեր հոգևոր-ազգային կառույցի վերաբերմունքն է։

Իսկ Սփյուռքի հետ աշխատելու, մեր կոտրված և վիրավոր կամուրջն ու մեջքը նորոգելու ահռելի դաշտ կա, ավելին՝ հրատապ անհրաժեշտություն։ Սա պետք է անել առանց շքերթի, անկեղծ, առանց պատեհապաշտության, հավասարատեսությամբ և համազգային նվիրումով, ազգային-պետական տեսլական ունեցողների ճիգով։ Միայն այսպես է հնարավոր համազգային օրակարգերի շուրջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: 

Ամեն բան անելու ենք, որ հաջողենք: Սա է  մեր ուժականության և վերընձյուղվելու աղբյուրը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}