Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակիցներին և դարձել առաջնության հաղթող
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ ծանրորդը 89 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով։
ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնում են՝ Գրիգորյանը պոկում վարժությունում փոքր արծաթե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:
Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճել են Թուրքիայի ներկայացուցիչներ Կուրնազ Չանը (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուն (337 կգ)։
89 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանն էլ երկամարտի 325 կգ (140+185) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում։
Հայաստանի հավաքականն արդեն 5 մեդալ է նվաճել երկամարտում։ Ավելի վաղ Մ20 մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել էին Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան