«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ներքին գործերի մեգանախարարի պաշտոնում նշանակել իր համերկրացի և ընկեր Վահե Ղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի և ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։
Նա ոչ միայն արդարացրել է Փաշինյանի հույսերը, այլև զարմանալիորեն ամենացածր հակառեյտինգն ունի` ի տարբերություն այդ պաշտոնին հավակնող այլ ՔՊ-ականների՝ Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի։ ՆԳՆ հիմքում ոստիկանության և ԱԻՆ-ի միավորումն է, այլ կառույցներ ևս կան: Այս կառույցի ստեղծումը մի քանի անգամ հետաձգվել է։
Օրերս Փաշինյանի մոտ այս հարցով հերթական խորհրդակցությունն է կայացել, և ասում են, որ այն հաջորդ տարեսկզբին կձևավորվի։ Ըստ ամենայնի, Ղազարյանի այսօրվա տեղակալներից մեկն էլ կնշանակվի ոստիկանապետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան