«Հրապարակ». Երևանի քաղաքապետը որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնել է երկարատև գործուղման. նա հոկտեմբերի 15-20-ը Գերմանիայի Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին, հոկտեմբերի 20-23-ը գտնվելու է Վիեննայում։ Գերմանիայի ցուցահանդեսից նա լուսանկարներ է հրապարակել, Վիեննայից դեռ՝ ոչ։
Մենք տեղեկացանք, որ Սարգսյանը որոշել է գործուղումն ավարտելուց հետո 1-2 շաբաթ էլ մնալ Եվրոպայում, հավանաբար՝ հանգստանալ։ Ենթադրվում է՝ կվերադառնա նոյեմբերի 5-ին։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ այս պահին տեղյակ են պաշտոնապես հրապարակված գործուղման հրամանից, իսկ երբ կվերադառնա` տեղյակ չեն։
Քաղաքապետը, ըստ երևույթին, որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից և լիցքաթափվել եվրոպաներում՝ կտրվելով քաղաքային խնդիրներից ու ներքաղաքական գզվռտոցներից: Հատկապես որ քաղաքը վաղուց արդեն տեր չունի՝ 2-3 շաբաթն ի՞նչ է, որ քաղաքապետի բացակայությունը նկատեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին