Կոստա Ռիկայի ափերի մոտ անհետացել է գերմանացի միլիոնատիրոջ ինքնաթիռը
Մասնավոր ինքնաթիռը, որում եղել է 53-ամյա «McFit» ֆիթնես ակումբների ցանցի հիմնադիր Ռայներ Շալլերը, անհետացել է Կոստա Ռիկայի ափերի մոտ։ Շաբաթ օրը հայտնել է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նշվում է, որ օդանավի հետ կապն ընդհատվել է տեղական ժամանակով մոտավորապես 18:00-ին (Երևանի ժամանակով 04:00-ին): Բացի միլիոնատիրոջից, ինքնաթիռում եղել է ևս չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Այժմ Կոստա Ռիկայի իշխանությունները փնտրում են անհետացած ինքնաթիռը։ Վատ եղանակը դժվարացնում է որոնումները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա