Մասնագետի խորհուրդը` շագանակագեղձի հյուսվածքի գերաճի թեմայով
Ուրոլոգ Արսեն Փախլայանը ներկայացնում է, թե ինչ խնդիրներ կարող են վկայել շագանակագեղձի գերաճի մասին։
Գերաճի մասին կարող են վկայել հաճախացած, թույլ, ընդհատվող, գիշերային ժամերին մի քանի անգամ միզարձակությունը։
Ինչպես ներկայացնում են ԱՆ-ից, հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ։
Այս խնդրով պացիենտների մեծ մասը կարևորություն չեն տալիս կամ նույնիսկ չեն նկատում տարիների ընթացքում միզարձակության փոփոխությունը, քանի որ շագանակագեղձի աճը դանդաղ պրոցես է։
Մասնագետը նշում է. որ շագանակագեղձի գերաճի պատճառով պացիենտի մոտ կարող է առաջանալ սուր և քրոնիկական միզակապություն, ինչն ավելի է բարդացնում և երկարացնում բուժման ընթացքը։ Ուստի, առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
45-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ անցնել սքրինինգային հետազոտություններ`
. շագանակագեղձի ՈՒՁՀ
. PSA (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն)
.ուրոֆլոումետրիա:
Վաղ շրջանում շագանակագեղձի գերաճի 2 տիպերն էլ ավելի լավ են ենթարկվում բուժման, քան ուշացած դեպքերում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես պաշտպանել երեխաներին շոգից. մանկաբույժի խորհուրդները
- Ինչո՞ւ են արդուկը, հեռախոսը հայտնվում սառնարանում. Նյարդաբանի ախտորոշումն ու խորհուրդները
- Անհարմար հարցեր ուրոլոգին. «Բժի՛շկ, կնոջս շագանակագեղձը չեք ստուգո՞ւմ»
- Անհարմար հարցեր ակնաբույժին