Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կին է
Իտալիայի ծայրահեղ աջ «Եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին դարձել է երկրի նոր վարչապետ։ Նա Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։
Այսօր առավոտյան Մելոնին ու իր կաբինետի անդամները երդվել են։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նախօրեին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան պաշտոնապես հանձնարարել էր Ջորջա Մելոնիին ստեղծել երկրի կոալիցիոն կառավարություն։ Ուրբաթ երեկոյան նա հրապարակեց բոլոր 24 նախարարների անունները։
Նոր կառավարությունը կազմված է երեք քաղաքական ուժերից՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առաջ, Իտալիա»։ Վերջին կուսակցությունը պաշտոնապես գլխավորում է Անտոնիո Տայանին, իսկ ոչ պաշտոնապես՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։