Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացելէ 90 մարդ
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվել է 1466 հիվանդ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3,8%-ով: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Ըստ օպերատից շտաբի՝ ապաքինվել է 15035 մարդ, ինչը հոկտեմբերի 21 –ի համեմատ նվազել է 4,1 տոկոսով։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 9348 նոր դեպք, իսկ վիրուսից մահացածների թիվը հասնում է 90-ի։
Նշվում է, որ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 41 մարզում, նվազում՝ 36, ութ մարզերում իրավիճակը չի փոխվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան