«Հրապարակ». Հայաստան-Արցախ ճանապարհային կապը կապահովվի ոչ թե ժամանակավոր գրունտային ճանապարհով, այլ՝ նորով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսից մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային հիմնական ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, որն ավարտվելուն պես Հայաստան-Արցախ ճանապարհային կապը կապահովվի ոչ թե ժամանակավոր գրունտային ճանապարհով, այլ՝ նորով։
Արցախը Հայաստանին միացնող նոր երթուղու կառուցումն իրականացնում է 3 ընկերություն։ Ասում են՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում, և հունվարից կգործի նոր ճանապարհը։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի համակարգերի տեղափոխմանը, տեղեկացանք, որ էլեկտրահաղորդման և ինտերնետ մալուխներն արդեն տեղափոխել են, իսկ գազատարի համար մեծ միջոցներ են պահանջվում, ուստի այժմ հարցը առկախված է, և գազամատակարարումը տեղի է ունենում նախկինի պես։ Այսինքն՝ կա վտանգ, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ Ստեփանակերտն օրեր շարունակ զրկված էր գազից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա