
Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց դա իմ մտադրությունն է: Իմ մտադրությունը կրկին առաջադրվելն է, և մենք ժամանակ ունենք այս որոշումը կայացնելու համար»,- ասել է ԱՄՆ առաջնորդը հոկտեմբերի 21-ի երեկոյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ առաջին տիկինը հաջորդ ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը, Բայդենը պատասխանել է. «Կինս կարծում է, որ մենք շատ կարևոր բան ենք անում, և ես չպետք է հրաժարվեմ դրանից»։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հերթական անգամ ելույթից հետո շփոթվել է և չի կարողացել հեռանալ բեմից
- Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է երկրորդ ժամկետի համար
- ԱՄՆ դեմոկրատները դեմ են նախագահի նոր ընտրություններում Բայդենի թեկնածությանը