Մեծամորում թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն էին իրականացնում Մեծամոր քաղաքում:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալելել ու բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Կասկածը հաստատվել է:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, թմրամիջոցը պատրաստել էր իր ցանած ու աճեցրած կանեփից:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
`