Շոլցը խոստովանել է՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել սրել Ուկրաինայում հակամարտությունը
Ռուսաստանը երբեք Գերմանիային չի սպառնացել Ուկրաինայում հակամարտության սրմամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով գերմանական «Die Welt» թերթի լրագրողի հարցին, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը չի կարող խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների բովանդակության մասին «հարգելի պատճառներով», սակայն արևմտյան մամուլում ռուսական կողմից իբր սպառնալիքների մասին բոլոր հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Հաղորդագրությունները, որոնք ես կարդացել եմ այդ բանակցությունների ընթացքում տեղի ունեցած սպառնալիքների մասին, կեղծ են», - ընդգծել է Շոլցը:
Ինչպես նախկինում գրել էր «kp.ru»-ն, Շոլցը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունը «խաչակրաց արշավանք» է ամբողջ Արևմուտքի դեմ: Նա նաև վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերել Կիևին։