Ուկրաինայում 1,5 մլն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ հասցրեց ուկրաինական ենթակառուցվածքին, Ուկրաինայի վեց շրջաններում մոտ 1,5 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
«Այս պահին Խմելնիցկիի շրջանում անջատվել է 672 հազար բաժանորդի, Նիկոլաևի շրջանում՝ 188 400, Վոլինի շրջանում՝ 102 հազար, Չերկասիում՝ 242 հազար, Ռովենսկում՝ 174 790, Օդեսայում՝ 10 500 բաժանորդի էլեկտրաէներգիան», հայտնել է Տիմոշենկոն։
Էներգամատակարարումից զրկված բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 մլն 451 հազար։