Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հնչում։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна.иа» պարբերականը։
«Ամբողջ Ուկրաինան այժմ գտնվում է հրթիռային հարձակման սպառնալիքի տակ։ Օդային տագնապ բոլոր շրջաններում», - ասվում է պարբերականի Telegram-ալիքում։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները և տեղական իշխանությունները, շաբաթ առավոտյան օդային տագնապի ազդանշաններ արդեն հնչել են մի շարք շրջաններում՝ Կիևում, Չեռնիգովում, Սումիում, Պոլտավայում, Խարկովում, Նիկոլաևում, Օդեսայի շրջաններում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
- Կիևում և Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան