Չինաստանի նախկին առաջնորդին դուրս են հրավիրել դահլիճից
Չինաստանի նախկին առաջնորդ Հու Ցզինտաոյին, ով նստած էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կոնգրեսի նախագահության կազմում, դուրս են հրավիրել դահլիճից, ապա ձեռքերը բռնած դուրս հանել։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, դատելով տեսանյութից՝ 79-ամյա գործիչն անակնկալի է եկել։ Նա նախ մերժել է տեղը լքելու առաջարկը, դրանից հետո նրան դուրս են հանել ձեռքերից բռնած։
Միջադեպի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Հու Ցզինտաոն նստած էր ներկայիս առաջնորդ Սի Ցզինպինի կողքին։ Հու Ձինթաոն նախագահության կազմում աթոռը լքելիս ինչ-որ բան է ասում Սիին, ինչին ի պատասխան վերջինը գլխով է անում։ Դրանից հետո Չինաստանի նախկին ղեկավարին դուրս են բերում դահլիճից։
Հու Ցզինտաոն Չինաստանը ղեկավարել է 2003-2013 թվականներին։