Հայկական գինիների արտադրությունը շարունակում է նվազել
2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 6 մլն 985.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.6%-ով: 2021թ-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 7 մլն 990.14 հազար լիտր գինի:
Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ այս տարվա ութ ամիսներին 7.9%-ով ավելացել է շամպայն-գինիների արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-օգոստոսին արտադրության ծավալը կազմել է 405.2 հազար լիտր, 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 375.5 հազար լիտր։
Ըստ վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում 2.1%-ով ավելացել է նաև գարեջրի արտադրությունը: Այսպիսով, հանրապետությունում հունվար-օգոստոսին արտադրվել է 21 մլն 569.6 հազար լիտր գարեջուր, 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 21 մլն 133.5 հազար լիտր։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիները սկսել են քանդել խաղողի այգիները
- Ինչու աշխարհը դեռ չի ընկալում «հայկական գինի» բառակապակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան