Վերջին օրերին դոլարի և եվրոյի փոխարժեքի կտրուկ անկում է գրանցվում
Վերջին օրերին ԱՄՆ դոլարը կրկին սկսել է արժեզրկվել։
Մասնավորապես, ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.76 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 1.66 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 404 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 408 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 405 դրամ է, վաճառքը՝ 409 դրամ։
Եվրոն նույնպես զգալի արժեզրկվել է։ Այսպիսով, այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 387.71 դրամ (հոկտեմբերի 20-ի համեմատ արժեզրկվել է 2.75 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 398 դրամ։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա առքը կազմում է 6.01 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.60 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել
- Դոլարն արժեզրկվել է, եվրոն` արժևորվել
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին