Ռուսները մտածում են զարգացնել էթնոտուրիզմը Արկտիկայում
Ռուսաստանի Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը փնտրում է մեխանիզմ, որը հյուսիսի բնիկ ժողովուրդներին թույլ կտա զարգացնել էթնոտուրիզմը Ռուսաստանի Արկտիկական գոտում։ Այս մասին հայտնել Է գերատեսչության ղեկավարի տեղակալ Աննա Կոտովան, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Անհրաժեշտ է մշակել այլ մեխանիզմներ, որոնք թույլ կտան զարգացնել այս ոլորտը»,- ասել է նա Դաշնային խորհրդում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր Արկտիկայի բնիկ ժողովուրդների ավանդական տնտեսական գործունեությանը պետական աջակցության մասին օրենսդրության բարելավմանը:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Արկտիկական գոտում էթնոտուրիզմի մեջ շատ մեծ ներուժ կա։ Այն թույլ է տալիս հյուսիսի բնիկ ժողովուրդներին պահպանել ավանդական զբաղմունքը՝ միաժամանակ զարգացնելով տարածաշրջանի ենթակառուցվածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա