Մեզ խաբել են. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեզ համոզել են, որ մենք թույլ ենք. ՍՈՒՏ Է, մենք թույլ չենք, մեզ ուղղակի պառակտել են, ստիպել են իրար ատել, հայհոյել, անիծել:
Մեզ համոզել են, որ մենք բանակ չունենք. ՍՈՒՏ Է, մենք բանակ ունենք, հրամանատարական կազմն իր տեղում չէ. պրոֆեսիոնալներին հեռացրել են բանակից.
Մեզ համոզել են, որ մենք զենք չունենք. ՍՈՒՏ Է, մենք զենք ունենք, այդ զենքով կրակելու հրաման ու հրամանատարներ չունենք.
Մեզ համոզել են, որ թշնամին ուժեղ է. ՍՈՒՏ Է. թշնամին նույնն է, որ վախենում ու փախնում էր մեզանից. թշնամու ուժը կոտրված է ու իրենք դա շատ լավ գիտեն:
Մեզ խաբել են, որովհետև մեզ պետք է ստիպեն ստորացուցիչ խաղաղություն ստորագրել, հրաժարվել Արցախից, մեր ինքնությունից, հայրենիքից ու պետությունից:
Մեզ խաբել են . . .»։
Հարակից հրապարակումներ`
- Ումի՞ց պետք է վախենան դատավորները՝ երկնային պատժից, թե՞ նիկոլական ռեպրեսիվ մամլիչից. Արթուր Ղազինյան
- Եթե կազմաքանդվում է պետության անվտանգության համակարգը՝ այն դառնում է աղետ. Արթուր Ղազինյան
- Ղազինյան. Հապաղելը կործանում է
- Ղազինյան. Խնդիրը պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ
- Ղազինյան. Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին