Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության ժամանակ «մասկի շոուն» արվել է մյուս փաստաբաններին վախեցնելու համար. Ժիրայր Ղարագյոզյան
Փաստաբանները գործադուլ կիրականացնեն՝ ի աջակցություն հոկտեմբերի 19-ից կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի։
«Ալեքսանյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ հանդես կգա։ Խնդրում եմ փաստաբանական համայնքի աջակցությունը, ակտիվությունը հետագայում կատարվելիք գործընթացների նկատմամբ, մասնավրոաես կլինի ստորագրահավաք, գոնե մի քանի ժամով փաստաբանների գործադուլ։ Խնդրում եմ բոլորի ակտիվությունը, որպեսզի կարողանանք կանխել այս ապօրինի, իրավական գործընթացը»,- ասուլիսում ասաց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Նա նշեց, որ Է.Ալեքսանյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի բակից, նրա նկատմամբ կիրառվել է բիրտ ուժ, ինչի մասին վկայում է փաստերը. «Փաստաբանի հետևից եկել են դիմակավորված, նրան գետնին են պառկեցնել։ Այսինքն այն գործելաոճը, որը տեսել ենք, քննադատել ենք բազմիցս, կիրառվել է մեր գործընկերոջ նկատմամբ, այսինքն մի անձի նկատմամբ, որն, ակնհայտ, ոչ մի անօրինական գործողություն չէր էլ պատրաստվում անել, որ հնարավոր չլիներ գտնել նրա տեղը։
Երբ ասում ենք՝ ակնհայտ, ոչ համաչափ ուժ է կիրառվել, հենց սրա մասին է խոսքը։ Սա շոու է այնքանով, որ դրա անհրաժեշտությունը, երբ անձի նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվում, պետք է հասկանալ դրա անհրաժեշտությունը կամ անհրաժեշտության բացակայությունը։ Այս դեպքում անհրաժեշտություն առհասարակ չի եղել, դա ակնհայտ է։
Երբ ասում ենք մասկի շոու է տեղի ունեցել, արվում է նրա համար, որպեսզի վախեցնեն մնացած փաստաբաններին, ուրիշ տրամաբանական շղթա, տրամաբանական կապ այդ մասով գոյություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար
- Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
- Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան
- Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը որևէ կապ չունի «օրենքով գող Սուրոյի» գործի հետ
- Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
- Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին