Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի
Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը դարձել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը և երկրի վարչապետը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահը։
Սունակը մնացել էր այդ պաշտոնի միակ հավակնորդը այն բանից հետո, երբ Համայնքների պալատի նախագահ Փենի Մորդոնը հանել էր իր թեկնածությունը:
Ռիշի Սունակը, որն այժմ 42 տարեկան է, կլինի Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը 1812 թվականից ի վեր և առաջին Հնդկաստանում ծնված քաղաքական գործիչը, ով կզբաղեցնի այդ պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Թրասը կշարունակի աշխատել որպես վարչապետ՝ մինչև նոր ընտրությունների անցկացում։
Հարակից հրապարակումներ`
- Sky News. Բորիս Ջոնսոնը չի առաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում
- Լիզ Թրասը և Մարիո Դրագին կարող են մրցակիցներ դառնալ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում
- Լիզ Թրասսը հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մասին
- Լիզ Թրասը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին