Տնտեսություն 15:50 24/10/2022 Հայաստան

Առանց սահմանային անվտանգության՝ սոցիալ-տնտեսական քաղաքականություն անհնար է իրականացնել. Սուրեն Պարսյան

Կառավարությունն օրերս հայտարարեց տնտեսության աննախադեպ՝ 13.9 % աճի մասին: Թե ինչքանո՞վ են տնտեսական աճի հիմքում ընկած ժամանակավոր գործոնները և ինչպիսի՞ն է անվտանգային հարցերի ազդեցությունը տնտեսության վրա, Panorama.am-ը պարզեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանից:

«Այս տարվա 8 ամիսների հաշվարկով տնտեսական աճը կազմում է 13.9 %, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն բացասական կանխատեսումները, որ կային այս տարվա հետ կապված: Անշուշտ, այս աճի հիմնական գործոնն արտաքին է՝ պայմանավորված Ռուսաստանից եկող կապիտալով և ռուս տուրիստների հոսքով: Սրա արդյունքում մեր մոտ կտրուկ աճ է գրանցել ծառայության ոլորտը, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգը, սնունդը կեցությունն և այլն: Աճ է գրանցել նաև առևտրի ոլորտը՝ մեծածախ առևտրի մասով: 13.9 % աճի մոտ 11 %-ը կազմում են այս երկու ոլորտները:

Պայմանավորված այս հոսքերով՝ տնտեսական վերոնշյալ աճը ժամանակավոր բնույթ է կրում, երբ այս հոսքերը դադարեն, կամ սառեցվեն, ապա մենք կունենանք կտրուկ անկում: Նման իրավիճակ էր 2000-ականներին, երբ շինարարության ոլորտի հաշվին մենք մշտապես ունեինք երկնիշ աճ տնտեսության մեջ և երբ 2008-2009թթ այդ հոսքը նվազեց, մենք ունենցանք 14.5 % տնտեսական անկում:

Այսինքը, մենք ունենք փուչիկ աճ, որը որևէ ներքին ներուժ, հիմք չունի: Երբ այս գումարների հոսքը դադարի՝ այդ աճը կտրուկ կնվազի: Այս աճին զուգահեռ մենք գյուղատնտեսության ոլորտում ունենք անկում: Մասնավորապես առաջին կիսամյակում այս ոլորտի անկումը կազմել է 5.5 %, այն դեպքում, երբ գյուղոլորտում աշխատում է մեր բնակչության 1/3-ը: Նշեմ, որ աղքատների թիվն ավելի մեծ է հենց գյուղական շրջաններում: Այսինքը Հայաստանի բնակչության այն հատվածը, որն աղքատության հետ ավելի սերտ է առնչվում, նրաց վիճակն այս տարվա ընթացքում էլ ավելի է վատթարացել, որը ևս մեկ անգամ վկայում է, որ մեր երկրում եկամուտների բաշխումն ու վերաբաշխումն արդարացի տեղի չի ունենում և այս  13.9 %-ից օգտվել են շատ քիչ թվով մարդիկ՝ բանկային հատվածի, ծառայության ոլորտի, խոշոր ներկրողների ոլորտների աշխատակիցները:

Ամփոփելով պետք է արձանագրենք, որ այն չի լուծել մեր տնտեսության երկարաժամկետ զարգացման խնդիրը, ուղղակի այս տարվա տնտեսական աճի խնդիրն ենք լուծել և տպավորիչ թիվ ենք ստացել, բայց այս տպավորիչ թիվը նաև խնդիրներ է առաջացրել հասարակության այլ խմբերի համար: Օրինակ՝ երբ ռուս տուրիստների հոսքով մեր մոտ անշարժ գույքի գները, մասնավորապես՝ վարձակալության գները մի քանի անգամ աճել են, այն մեր պաշտոնյաները ներկայացնում են տնտեսական աճ, բայց չեն նշում, որ հազարավոր հայաստանցիներ, որոնք այստեղ վարձով են ապրում, խնդրի առաջ են կանգնած և ստիպված են մի քանի անգամ ավել վճարել վարձակալության համար, այն դեպքում, երբ նրանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները չեն ավելացել մի քանի անգամ: Այսպիսով՝ մի կողմից երբ պետությունը նշում է, որ եկամուտներ ունի, ապա պետք է նաև նշի, որ դրանք ապահովելու արդյունքում հասարակության մի զգալի մաս փաստի առջև է կանգնել: Ինչպե՞ս ենք այս խնդիրը լուծում, ուղղակի ա՞չք ենք փակում այդ ամենի վրա և վե՞րջ: Ակնհայտ է, որ կառավարությունն այս պահին հաշվում է միայն դրսից եկով գումարների քանակը և չի մտածում դրանց արդյունավետ օգտագործման, դրանք տնտեսության մեջ ներդնելու մասին և հաջորդ տարվա ամբողջ պետական քաղաքականությունը բյուջեն և տնտեսական կանխատեսումները հիմնված են այն ենթադրության վրա, որ պահպանվելու է ՌԴ-ից եկող այս եկամուտների հոսքը: Ո՞վ է ասել, որ այդ եկամուտները երաշխավորված են և այդ գումարները դեռ կլինեն:

Մենք ներկայում ունենք բարդ խնդիր, որի լուծման համար մեր ներքին ներուժի մեկտեղման հարց ունենք: Ի հաշիվ սպառման և ծառայության ոլորտի աճի՝ մենք չենք կարող անընդհատ տնտեսությունը թարմացնել, վերազինել, զարգացնել: Ամենահիմնական խնդիրն այս պահին՝ անվտանգության հարցն է: Եթե կառավարությունը չի կարողանում լուծել երկի սահմանային անվտանգության հարցը, ապա այդ երկրում տնտեսական-սոցիալական քաղաքականությունն ուղղակի անհնար է իրականացնել, այն լուրջ խնդիրների առաջ է  կանգնած: Եթե կառավարությունն օր առաջ, ժամ առաջ չկարողացավ լուծել հիմնահարցը, ապա մեր տնտեսական, սոցիալական քաղաքականությունը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնելու և էլ ավելի է սրվելու: Օրինակ բերեմ: Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք մոտ 7000 տեղահանված, այսինքը՝ նրանց սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացավ: Ունենք մի քանի հարյուր տներ, որոնք քանդվել են, որը դարձյալ սոցիալական խնդիր է: Ունենք նաև ենթակառուցվածքների խնդիր: Այսինքը՝ այս սոցիալական խնդիրներն ավելի են սրվելու և տնտեսությունը ի վիճակի չի լինելու այդ խնդիրները փակել:

Ամփոփելով պետք է նշեմ, որ այս պահին մեր աղքատության խնդրի լուծման հիմնական գործոնը դարձել է անվտանգությունը: Քանի դեռ մեր անվտանկգության խնդիրը չենք կարողացել լուծել, մեր աղքատությունն էլ ավելի է սրվելու»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}