Հնարավոր է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սոչիում. «Վեդոմոստի»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին հայտնել է «Վեդոմոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի, աշխատանքը սկսել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կամ Սոչիում։
«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կանգ կառնի Սոչիի վրա»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Պրահայում։
Մակրոնի մասնակցությամբ բանակցությունները, որին ներկա է եղել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել է հայտարարության ընդունմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու հարցում՝ չնայած Մակրոնի մասին Ալիևի խոսքերին
- Վլադիմիր Պուտինը Մակրոնի հայտարարությունն անթույլատրելի է համարել
- Մակրոն. Վերջին ամիսներին Մոսկվան սրել է լարվածությունը հօգուտ Ադրբեջանի
- Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ է հրապարակվել
- Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը