Երևանում համերգով հանդես կգա Հիբլա Գերզմավան
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային համերգաշարի հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը:
Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի՝ Հիբլա Գերզմավան: Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում, Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում կարարած անմոռանալի ելույթների շնորհիվ։
Իր կարիերայի ընթացքում Գերզմավան ելույթներ է ունեցել նաև Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Թեատրո դե Լիսեոյում, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Բուլղարիայի Սոֆիայի ազգային օպերայում, Փարիզի Երանական դաշտեր թատրոնում և այլուր։
Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ և Ճապոնիա:
Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում իր համար հագուստ ելույթների համար, համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով:
Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:
Ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: Տոմսերի արժեքը 5000 –20,000 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան