Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 17-23, կատարվել է ընդհանուր 3034 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 231 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 415 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 100 դեպք, որոնցից 434 017 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 512 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 390 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 226 167 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի գիտնականները հայտարարել են` հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 6 մարդ մահացել է
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, 9 մարդ մահացել է
- Արցախում այս տարվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3993 դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, 10 մարդ մահացել է
- Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին