Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա տարածաշրջանային հարցեր քննարկելու
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ կքննարկի ռազմական համագործակցության հարցեր։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակներում նախատեսվում են պաշտպանության նախարարի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն SAHA EXPO ցուցահանդեսին»,-գրում է ՏԱՍՍ-ը։
Պաշտպանության, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության SAHA EXPO ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 25-28-ը Ստամբուլում։
Հարակից հրապարակումներ`
- Հուլուսի Աքարը ԱՄՆ-ից F-16-ի ձեռքբերումը երկար գործընթաց է համարում
- Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ կշարունակի Ադրբեջանի կողքին լինել․ Հուլուսի Աքար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները