Դեսպան Մարիանո Վերգարա․ Հայ համայնքն է նպաստել Հայաստանում Արգենտինայի դեսպանություն հիմնելուն
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Ուրախ ենք ձեզ ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Արգենտինայի միջև նախատեսվող մշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը՝ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություն ստեղծելով նաև այլ ոլորտների համար: Մենք պատրաստ ենք համագործակցություն ծավալել նախարարության ենթակայության բոլոր բնագավառներում, իսկ արգենտինահայ համայնքը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Վահրամ Դումանյանը։
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ հենց Արգենտինայի հայ համայնքն է նպաստել Հայաստանում Արգենտինայի դեսպանություն հիմնելուն, ինչպես նաև առկա ծրագրերի և նոր նախաձեռնությունների իրականացմանը:
«Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր, շարունակական և անընդհատ զարգացող կապ կա: Դեսպանության համար մշակութային ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն, ուստի ակնկալում ենք նախարարության աջակցությունն առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումների անցկացման համար»,- ասել է Մարիանո Վերգարան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները