Լավրով. Ռուսաստանը և Իրանը սպառիչ բացատրություններ են տվել իրանական անօդաչու սարքերի վերաբերյալ
Մոսկվան և Թեհրանը սպառիչ բացատրություններ տվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է «Իրանից ժամանած» անօդաչու թռչող սարքերի հետ կապված կոնկրետ իրավիճակին, ապա պաշտոնապես տրվել է սպառիչ պատասխան, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից»,- ասել է Լավրովը լրագրողներին Վալդայ միջազգային քննարկման ակումբի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա