
Ղարիբաշվիլի. «Հարևանության խաղաղ նախաձեռնությունը» չի ընդդիմանում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի
««Հարևանության խաղաղ նախաձեռնությունը» չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, ընդհակառակը, դա կօգնի, և ես հավատում եմ, որ մենք միասին կանենք շատ կարևոր գործեր», – 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Իլհամ Ալիևի այցը մեծ նշանակություն ունի՝ հիմնված Ադրբեջանի և Վրաստանի միջև բարիդրացիական, բարեկամական և ռազմավարական գործընկերության, ինչպես նաև համագործակցության օրակարգի վրա։
Նա նշել է, որ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությանը։
«Սա, իհարկե, մեծ հույս է տալիս մեզ։ Այստեղ ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամության մասին՝ շարունակելու և աջակցելու խաղաղ քաղաքականությանը, որը մենք սկսել ենք միասին։ Նաև ուզում եմ նշել, որ խաղաղ հարևանության հիշյալ նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, ընդհակառակը, կօգնի, և ես հավատում եմ, որ մենք շատ կարևոր բաներ կանենք միասին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով
- Ալիևը Թբիլիսիում հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը
- Ալիևը Վրաստանում է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին