ՄԱԿ-ում առաջիկա օրերին կքննարկվի Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու հարցը․ Լավրով
«Կեղտոտ ռումբով» սադրանք պատրաստելու Ուկրաինայի հարցը մոտ ապագայում կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայանալիք հանդիպման ժամանակ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա պարզաբանել է, որ այս տեղեկությունն արդեն մանրամասն տրվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներին։
«Մեր ռազմական գերատեսչությունների միջոցով ավելի շատ շփումներ են ծրագրվել, կարող եմ ասել նաև, որ այսօր կամ վաղը այդ հարցը կքննարկվի նաև Անվտանգության խորհրդում (ՄԱԿ)»,- ասել է Լավրովը։
Բացի այդ, Լավրովը անհիմն է անվանել արևմտյան երկրների կողմից արված հայտարարություններն այն մասին, որ Կիևը չի նախատեսում ռումբ ստեղծել։ Նա նաև ընդգծել է, որ նման իրավիճակում Մոսկվայի հասցեին պատասխան մեղադրանքները լուրջ խոսակցություն չեն։ Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ որոշ երկրների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, առաջարկել են մասնագիտական մակարդակով քննարկել Ռուսաստանին հասանելի տեղեկատվությունը։