Միսիսիպի գետի ծանծաղացումը սպառնում է ԱՄՆ-ին տնտեսական ճգնաժամով
Չոր եղանակի պատճառով Միսիսիպի գետում ջրի մակարդակը իջել է նվազագույնի, ինչը ԱՄՆ-ին սպառնում է տնտեսական ճգնաժամով։ «Ռիա Նովովստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասվում է «NBC» հեռուստաալիքի ներկայացրած տեսանյութում։
«Այստեղի տեսարանը ցավալի է: Երաշտի պատճառով տարածքները, որոնք ժամանակին գետի մաս էին կազմում, այժմ դարձել են նրա ափերը»,- ասել է հեռուստաալիքի թղթակից Մորգան Չեսկին։
Նշվում է նաև, որ երաշտները Միսիսիպիին «ծնկի են բերել», ինչի պատճառով գյուղատնտեսական արտադրանքով և պողպատով բեռնանավերի շարժը դանդաղել կամ ընդհանրապես դադարեցվել է։
Առափնյա պահպանության հրամանատար-լեյտենանտ Մերի Գիլդեյը իրավիճակը անվանել է «վատ»: «Մենք գիտենք, թե որքան կարևոր տնտեսական ազդեցություն է ունենում այս ամենը Միացյալ Նահանգների վրա։ Ներկայիս կանխատեսումներով, ես չեմ տեսնում, որ իրավիճակը ինչ-որ կերպ կկարգավորվի»,- ասել է նա։
Միսիսիպիի շնորհիվ գործում է 12,6 միլիարդ դոլար բեռնափոխադրումների արդյունաբերությունը, որն ապահովում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր, նշում Է NBC-ն: Բացի այդ, ԱՄՆ-ից արտահանվող ամբողջ հացահատիկի 60 տոկոսը տեղափոխվում է հենց այս գետով։ Սակայն այս պահին փակ ջրային ուղիներում պարապուրդի են մատնված 127 նավ և ավելի քան 1,8 հազար նավակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա