Կլոդ Մոնեի կտավը դարձել է բնապահպան ծայրահեղականների «զոհը»
«Վերջին սերունդ» բողոքի խմբի բնապահպան ծայրահեղականները կարտոֆիլի պյուրե են լցրել Պոտսդամի «Բարբերինի» թանգարանում գտնվող իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքից նկարի վրա, որից հետո նրանք ձեռքերին սոսինձ են քսել ու կպցրել պատին: Իր հայտարարության մեջ խումբը Գերմանիայի իշխանություններից պահանջել է ավելի արդյունավետ միջոցներ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։
Եվրանյուզի հաղորդմամբ, Պոտսդամի քաղաքապետ Մայք Շուբերտը կատարվածն անվանել է «բարբարոսություն» և ասել, որ ակտիվիստները արջի ծառայություն են մատուցում կլիմայի փոփոխության թեմային:
111 միլիոն եվրո արժողությամբ նկարը պաշտպանված է եղել ապակիով։
Հոկտեմբերի 14-ին մեկ այլ բնապահպանական շարժման ակտիվիստները Լոնդոնի Ազգային պատկերասրահում տոմատի ապուր էին լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա։ Թանգարանից հայտնել են, որ կտավը, որը նույնպես պաշտպանված է ապակիով, չի վնասվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան