Շառլ Միշել. Եվրոպական երկրները պետք է համալրեն զենքի պաշարները
ԵՄ երկրները ուկրաինական հակամարտության ֆոնին ստիպված են մեծացնել սպառազինության ծախսերը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը` մեկնաբանելով Լեհաստանի, Գերմանիայի և Լիտվայի մտադրությունը մեծացնել ռազմական նպատակներով ծախսերը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ թվում է, որ այսօրվա աշխարհում մենք այլընտրանք չունենք»,- ասել է Միշելը «France Inter» ռադիոկայանի եթերում։
Նա նշել է, որ Կիևին տրամադրված ռազմական օգնության հետ կապված՝ «եվրոպական երկրները պետք է համալրեն զենքի իրենց պաշարները»։
«Եվրոպացիները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց քաղաքացիների, ապագա սերունդների անվտանգության համար: Սա քմահաճույք չէ, այլ հետևանք է այն բանի, որ մենք իդեալական աշխարհում չենք ապրում»,- ասել է Միշելը և հավելել. «Մենք չպետք է միամիտ լինենք»։
Միշելը կարծում է, որ ինչպես մյուս, այնպես էլ պաշտպանության ոլորտում Եվրամիությանն անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարություն։
«Պաշտպանության ոլորտում մենք պետք է գործենք որպես եվրոպացիներ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան