Զելենսկի․ Իսրայելը չի օգնում Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու հարցում
Վլադիմիր Զելենսկին կրկին ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը չի օգնում Ուկրաինային՝ պաշտպանելու իր օդային տարածքը։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովին ասել է, որ Իսրայելն ունի գործառնական սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս նրան զենք մատակարարել Ուկրաինային։
«Ամեն անգամ, երբ մենք քննարկում ենք Ուկրաինայում ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի ահաբեկչությունը, մենք նաև խոսում ենք մեր գործընկերների մասին, որոնք ամեն կերպ օգնում են մեզ երկինքը պաշտպանելու համար: Ցավոք, «Իսրայել» և «իսրայելական» բառերը չեն հնչում»,- ասել է Զելենսկին՝ իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ Կիևը կցանկանար օգնություն ստանալ նաև Իսրայելից։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները
- Զելենսկին չեղարկել է զորակոչը Ուկրաինայի զինված ուժեր և հետաձգել ժամկետային զինծառայողների զորացրումը
- Էրդողանը կրկին առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել
- ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեներ անցկացնելու ֆոնին Զելենսկին խոսում է Էրդողանի հետ
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան