Բնապահպան ակտիվիստները տորթ են նետել Մադամ Տյուսոյի թանգարանում Չարլզ III-ի արձանի վրա
Just Stop Oil-ի էկոակտիվիստները հերթական ակցիան են կազմակերպել՝ այս անգամ Մադամ Տյուսոյի թանգարանում: Շարժման երկու ներկայացուցիչներ հասել են բրիտանական թագավորական ընտանիքի մոմե արձանների մոտ և կեղտոտել Չարլզ III-ի մոմե արձանը։ Չարլզ III-ը պատվել է շոկոլադե տորթով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, սա երրորդ գործողությունն է, որը նախատեսված է ուշադրություն հրավիրելու կլիմայի փոփոխության խնդիրների և աղքատների ու հարուստների միջև շերտավորման վրա:
mk.ru-ի հաղորդմամբ, էկոակտիվիստները տեսախցիկի առաջ մենախոսություն են կարդացել կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ և ասել, որ այս ակցիայով իրենք Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջում են դադարեցնել նավթի և գազի նոր հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրումը։
Հոկտեմբերի 14-ին մեկ այլ բնապահպանական շարժման ակտիվիստները Լոնդոնի Ազգային պատկերասրահում տոմատի ապուր էին լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա։ Թանգարանից հայտնել են, որ կտավը, որը նույնպես պաշտպանված է ապակիով, չի վնասվել։
Իսկ նախօրեին Վերջին սերունդ» բողոքի խմբի բնապահպան ծայրահեղականները կարտոֆիլի պյուրե էին լցրել Պոտսդամի «Բարբերինի» թանգարանում գտնվող իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքից նկարի վրա, որից հետո նրանք ձեռքերին սոսինձ էին քսել ու կպցրել պատին:
Հարակից հրապարակումներ`
- Կլոդ Մոնեի կտավը դարձել է բնապահպան ծայրահեղականների «զոհը»
- Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա տոմատի ապուր են լցրել