WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հիվանդանոցից տեսաուղերձ է տարածել
Սոցիալական ցանցերում տեսանյութ է շրջանառվում, որից պարզվում է, որ WarGonzo նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը Դոնեցկի շրջանի Վոդյանոյ բնակավայրի մոտ վիրավորում ստանալուց հետո վիրահատվել է:
Հիվանդանոցում Պեգովը լրագրողներին հայտնել է, որ Դոնեցկի շրջանի առաջնագծերից մեկում նկարահանումներից վերադառնալիս իր գործընկերների հետ ընկել են կրակի տակ: Նրա խոսքով՝ իրենց վրա կրակել են նաև տանկերից:
Լրագրողին տեղափոխել են դոնեցկի հիվանդանոցներից մեկը և կադրերից երևում է, որ նա ոտքից էր վիրավորվել, և վիրահատությունն հաջող է անցել:
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի հատուկ ծառայությունները խուզարկել են Սեմյոն Պեգովին
- Արա Աբրահամյանը միջազգային մրցանակ է հանձնել Պեգովին
- Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա