Պատերազմում զոհված բժիշկ Վահե Մելիքսեթյանի կրթաթոշակի է արժանացել 8 օրդինատոր
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամն այս տարի ևս կրթաթոշակներ է տրամադրել Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորներին:
Հիմնադրամից հայտնում են, որ նախորդ տարվա շահառուները վեցն էին, իսկ այս տարի՝ ութը:
Կրթաթոշակը տրամադրվել է ուսման վարձի 30-70 տոկոսի չափով՝ ընդհանուր 2.400.000 ՀՀ դրամ:
Այս տարվա կրթաթոշակի շահառուներն են.
1. Նարեգ Լեոն Վերժիդյան
2. Քրիստինե Գևորգյան
3. Շողիկ Ավետիսյան
4. Լիլիթ Մնացականյան
5. Սոնա Սարգսյան
6. Քնարիկ Գասպարյան
7. Կևորկ Խորոզյան
8. Կարո Հայրապետյան։
Ընդհանուր առմամբ այս կրթական տարում հիմնադրամը տրամադրել է 4.000.000 ՀՀ դրամի
կրթաթոշակ նախորդ տարվա 3.000.000 ՀՀ դրամի փոխարեն:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշել է. «Զարգացած
երկրներում դեղագետները՝ հատկապես կլինիկական դեղագետները, մեծ հեղինակություն ու
պահանջարկ ունեն առողջապահական համակարգում, իսկ մեզ մոտ թերագնահատված են, և մեր
հիմնադրամի խնդիրն է այնպիսի միջավայր ստանալ, որ մեր տաղանդավոր մասնագետները
ստիպված չլինեն արտասահմանում աշխատանք փնտրել: Ես մեր հիմնադրամի անունից նաև
շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. Առանց նրանց աջակցության նման
նախաձեռնությունները պարզապես անկատար կմնային»:
Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2021թ. հունվարին՝ 44 օրյա պատերազմի հերոս,
ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական
երազանքը կյանքի կոչելու նպատակով:
«2020թ․ սեպտեմբերին սկիզբ առած պատերազմը խլեց խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի կյանքը։ Նրա մասնագիտական գաղափարներն ու նպատակները կյանքի կոչելու համար 2021թ. հունվարին ստեղծվեց «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, որի գլխավոր առաքելությունը Հայաստանի Հայաստանում դեղագիտության և հատկապես կլինիկական դեղագիտության զարգացումն է»,-ասվաշ է հիմնադրամի կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին