Խոզի մսի արտադրությունը 18.6%-ով նվազել է
Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 25 հազար 224.0 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 11 հազար 985.9 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8.8%-ով։
Ըստ պաշտոնական տվյալների, խոզի մսի արտադրությունը նվազել է 18.6%-ով (2 093.7 տոննա), ոչխարի մսինը՝ 0.9% (1 884.7 տոննա): Դրան զուգահեռ հունվար-օգոստոսին 2.7%-ով ավելացել է թռչնամսի արտադրությունը՝ կազմելով 9 հազար 259.7 տոննա։
Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-օգոստոսին արտադրվել է 8 341.4 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.4%-ով։
42.1%-ով նվազել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)`կազմելով մոտ 2 104.2 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան